Հունիսի 14-ից հետո առաջին անգամ մեր՝ կորոնավիրուսի ակտիվ դեպքերը, այսինքն՝ դրական ախտորոշմամբ և չբուժված մարդկանց թիվը առաջին անգամ 10․000-ից ցածր է։ Այս մասին ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա շատ կարևոր նորություն է, հիմքեր կան պնդելու, որ մենք ոչ միայն մտել ենք կորոնավիրուսային ճգնաժամը հաղթահարելու փուլ, այլ նաև համաշխարհային կանխատեսվող, աշնանը սպասվող երկրորդ ալիքի նկատմամբ կարող ենք ավելի լավ դիմակայունություն ունենալ»։
Փաշինյանը խորհուրդ տվեց չտրվել դիմակ չդնելու ակցիաներին, քանի որ դիմակ կրելն այս գործընթացում անկյունքարային նշանակություն ունի:











