Մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով. ԵՄ-ն պատրաստ է աջակցել կողմերին. ԵՄ ներկայացուցիչ

31

«Հայ-ադրբեջանական պետական սահմանին խորը մտահոգիչ զարգացումները շարունակվում են։ Մենք կրկնում են մեր կոչը՝ զսպվածության, ուժերի տարանջատման ու սահմանային հարցերով կառուցողական երկխոսության առանց նոր կորուստների։ Եվրամիությունը պատրաստ է օգնել կողմերին»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն՝ անդրադառնալով  հայ-ադրբեջանական սահմանին՝ նախիջևանյան ուղղությամբ տիրող լարվածությանը։