Մտահոգիչ է, որ Հայաստանում գործակալներ կան, դա ԱԱԾ-ի խնդիրն է․ Սասուն Միքայելյան

66
Մեր պատերազմն այսօր գնում է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ արդեն Թուրքիայի հետ. այդ պատճառով մենք պետք է զգույշ լինենք պետությունների հետ. մեր շահերի համընկման դեպքում Ռուսաստանը պետք է օգնի Հայաստանին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԵԿՄ ղեկավար, ԱԺ պատագամավոր Սասուն Միքայելյանը:
Միքայելյանի խոսքով՝ 90-ականներից մինչեւ այսօր պատերազմը շարունակվում է. «Եկեք չտարանջատենք քառօրյա դեպքերը, տավուշյան դեպքերը, դիվերսիոն հարձակումները։ Մենք պատերազմի մեջ ենք, որը չի ավարտվել դեռ»։
 
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ բանակցությունները տապալված են՝ Միքայելյանն ասաց. «Դուք երբեւիցե լսե՞լ եք, որ Ադրբեջանի ղեկավարը մի բանակցության մասին բան խոսի։ Այսինքն՝ ինչո՞վ է տապալվել, ե՞րբ էր ինքը սկսել, որ հիմա էլ տապալվել է»։
 
Հարցին՝ ըստ իրեն կան արդյո՞ք Հայաստանում օտարերկրյա պետությունների գործակալներ, Միքայելյանն ասել է՝ ոնց կարող է չլինել. «Ամերիկայում էլ մեր գործակալներից կան, Եվրոպայում էլ: Մտահոգիչ է, որ Հայաստանում կան, դա ԱԱԾ-ի խնդիրն է, Սասուն Միքայելյանի խնդիրը չէ»: