Մտադիր են բացել հայ-թուրքական սահմանին տեղակայված Մարգարա-Ալիջան անցակետը․ Hurriyet

87

Թուրքական Hurriyet-ը գրւմ է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը և Թուրքիան աշխատանքներ են տանում երկու երկրների միջև օդային բեռնափոխադրումների իրականացման մեկնարկը տալու համար։ Նախատեսված է օդային բեռնափոխադրումները սկսել մինչև այս տարվա ավարտը։

Բացի այդ, թերթը գրում է, որ նախատեսվում է հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետի բացումը։

Նշվում է, որ մասնագետները տեխնիկական աշխատանքներ են իրականացնում հայ-թուրքական սահմանին գտնվող Ալիջան անցակետը բացելու համար:

Հիշեցնենք, որ խոսքը գնում էր ինչ-որ երրորդ երկրների քաղաքացիներին հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու թույլտվության տրամադրման մասին։

Ըստ աղբյուրի՝ սահմանին գտնվող 128 մետր երկարություն ունեցող կամուրջը վերանորոգման կարիք ունի: Այս հարցի առնչությամբ շաբաթներ առաջ փորձագետների մակարդակով հանդիպում է տեղի ունեցել։ Սակայն գործնական քայլերն ակնկալվում են ավելի ուշ՝ հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները:

Նշենք, որ ԽՍՀՄ-ի տարիներին գործել է երկու սահմանային անցակետ՝ Ալիջան-Մարգարա՝ Արաքսի վրա (այսօրվա Արմավիրի մարզ), և Դողուքափը-Ախուրիկ՝ Շիրակի հատվածում