Մրգաշատում բետոնե պատը փլուզվել է 32-ամյա տղամարդու վրա․ նա տեղում մահացել է

2

Մրգաշատ գյուղի համայնքապետարանի մոտ օգոստոսի 21-ին տեղի է ունեցել փլուզում․ ներսում կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մրգաշատ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի նկուղում շինարարական աշխատանքներ իրականացնելիս մոտ 6 քմ բետոնե պատը փլուզվել է Հայկ Ի․-ի (ծնված 1988 թ․) վրա, ով տեղում մահացել է։

Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել քաղաքացու դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։