Մովսես Հակոբյանը՝ Աննա Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին

5
Աննա Հակսոբյան

Մովսես Հակոբյանն այսօր անդրադարձավ նաև պատերազմի օրերին Աննա Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպին։

«Կողմնակի մարդկանց մուտքը հրամանատարական կետ արգելված է եղել․ ես բարձացել եմ վերև ճաշելու, վերադարձել եմ, տեսել եմ նստած է տիկին Աննա Հակոբյանը էկրանի առաջ, որտեղ երևում են մարտական գործողությունները, կողքը կանգնած է Բաբայան Սամոն։ Բարևել եմ, նստել սեղանի շուրջ։ Երբ որ դա ավարտվեց, ես մոտեցա տիկին Աննային, ասեցի, որ այսպիսի տեսարժան բաներ էլ չեն լինելու, մնաած ուղղություններով ընթանում են մարտեր։ Նպատակահարմար է, որ դուք գնաք, որովհետև տղաներն աշխատում են, խոսում են, գոռում են, կարող է նաև հայհոյեն։ Կաշկանդվում են ձեզնից։ Ասեց լավ, ևս 20 րոպե նստեց ու գնաց։ 4 ժամ հետո ինձ կանչեցին Երևան։ Պաշտպանության նախարարն ինձ Երևանում ասեց, որ իրեն հրամայել են, որ ես այլևս չգնամ Արցախ»,- ասաց նա։