Մովսես Հակոբյանի ասուլիսից հետո Հայաստանի ղեկավարությունը չի կարող շարունակել պաշտոնավարել. Էդմոն Մարուքյան

10
Էդմոն Մարուքյան

ՊԲ նախկին հրամանատար, ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ, ՊՆ վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսում արված բացահայտումներից հետո Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ոչ մի հիմնավորմամբ չի կարող մնալ եւ շարունակել պաշտոնավարել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«ՊԲ նախկին հրամանատար, ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ, ՊՆ վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսում արված բացահայտումներից հետո Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ոչ մի հիմնավորմամբ չի կարող մնալ եւ շարունակել պաշտոնավարել։

Մնացածը կորոշեն քննչական խմբերի քննիչները եւ կտան քրեաիրավական գնահատական»,- գրել է Էդմոն Մարուքյանը։