Մոսկվայում թուրքական դրոշով ավտոմեքենաները արգելափակել են մայրուղին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

124

Փետրվարի 28-ին Մոսկվայի Վարշավայի մայրուղում մի քանի թուրքական դրոշով ավտոմեքենաներ վտանգավոր մանևրներ են կազմակերպել և արգելափակել երթևեկությունը, հայտնում է Մոսկվայի տրանսպորտի վարչության Telegram ալիքը:

«Ժամը 15: 30-ին «Վարշավսկոե» մայրուղում մի քանի թուրքական դրոշով ավտոմեքենաներ, վտանգավոր մանևրեր անելով, ամբողջությամբ արգելափակել են մայրուղու երթևեկությունը», – հայտնել են տրանսպորտի վարչությունից:
Ըստ իշխանությունների՝ խոսքը ութ ավտոմեքենայի մասին է։

Ինչպես ավելի ուշ հաղորդվել է Մոսկվայի ՆԳՆ գլխավոր վարչությունից, մեկ ժամվա ընթացքում իրավախախտները բերման են ենթարկվել։ Կազմվել են վարչական արձանագրություններ: