Մոսկվայում տեղի կունենա ԼՂ հարցով քննարկում

0
Արցախ

ԱՄՆ-ից և Ֆրանսիայից ժամանած դիվանագետները նոյեմբերի 18-ին կլինեն Մոսկվայում` Լեռնային Ղարաբաղում իրավիճակի քննարկման համար: Այս մասին ՌԻԱ-Նովոստիի հետ զրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան ՌԴ-ից պարզաբանումներ են պահանջել ԼՂ -ում կրակի դադարեցման վերաբերյալ եռակողմ համաձայնագրի հետ կապված: Ռուսաստանը վստահեցրել է` նրանք կստանան այդ պարզաբանումները: