Մոսկվայում քննարկվել է «3 + 3» ձևաչափը՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, ՌԴ, Թուրքիայի մասնակցությամբ

200
Սերգեյ Լավրով

Մոսկվայում այսօր ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները քննարկել ենք 3+3 ձևաչափի ստեղծման նախաձեռնությունը: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մեր իրանցի բարեկամները դրական վերաբերմունք ունեն այս հարցում: Նմանատիպ վերաբերմունք է նկատվում նաև Ադրբեջանում ու Թուրքիայում: Մենք աշխատում ենք մեր հայ գործընկերների հետ: Ռուսական կողմը հուսով է, որ նաև Վրաստանը, չնայած իր բոլոր դժվարություններին, կկարողանա արմատական հետաքրքրություն գտնել նման մեխանիզմի ստեղծման մեջ»,- ասել է նա: