ՀՐԱՏԱՊ. Մոսկվայում հայերի վրա հարձակումների կազմակերպիչներից մեկը Ռամիլ Սաֆարովի մտերիմն է

13
Ֆեյսբուքյան օգտատեր Ալեն Ղուլյանը գրում է.

«Լուսանկարները տեղադրել եմ, որ մոտավոր պատկերացնեք, թե սոցկայքերում ինչ կատեգորիայի ադրբեջանցիք են բռնության կոչեր անում, Ադրբեջանից դուրս բնակվող իրենց հայրենակիցներին սադրում և դրդում հայերի դեմ այսպես կոչված «պատժիչ» ակցիաների և ակտիվ տարածում Մոսկվայում այս գիշեր տեղի ունեցած ծեծ ու ջարդի կադրերը։

Սա Ադրբեջանի զինված ուժերի նախկին սպա, ավագ լեյտենանտ Քամիլ Իբադեթ օղլու Մուսավին է։ Աչքն ու ոտքը կորցրել է 2016-ի փետրվարին անհաջող դիվերսիայի ժամանակ։ Տեղեկատվական դաշտում ադրբեջանական քարոզչամեքենան սրան ակտիվ օգտագործում է որպես «խիզախ ադրբեջանցի զինվորի» կերպար։ Լուսանկարներում կտեսնեք, որ շատ ջարմ ընդունվում է նաև Ալիևի ընտանիքի կողմից։ Մուսավին ադրբեջանցի հայտնի հանցագործ Ռամիլ Սաֆարովի ընկերներից մեկն է։

Սրանից կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանի իշխանությունները Սաֆարովին և նրա մերձավորներին շարունակում են օգտագործել իրենց հակահայկական «օպերացիաներում», այդ թվում՝ նաև տեղեկատվական դաշտում։