Մոսկվայի հարավ-արևմուտքում՝ Զյուզինո շրջանում, ձյուն է տեղացել: Այս մասին հայտնում է «Известия»-ն:
Պարբերականը հրապարակել է համապատասխան տեսանյութ, որը տրամադրել են ականատեսները:
Նշվում է, որ հուլիսի 30-ին ձյան հնարավոր տեղումների մասին օդերևութաբանները ոչինչ չեն հաղորդել:














