Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների բախումների հետևանքով ավելի քան 30 մարդ է ձերբակալվել

19

Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների բախումների հետևանքով ավելի քան 30 մարդ է ձերբակալվել:

Նրանց 5 տարի ժամկետով կարգելվի մուտք գործել Ռուսաստան: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:

Հասարակական կարգը խախտողները ենթարկվել են վարչական պատասխանատվության «Մանր խուլիգանություն» հոդվածով, հարուցվել են նաև քրեական գործեր՝ խուլիգանության և կողոպուտի կասկածանքով:

Ըստ իրավապահ մարմիններում «РИА Новости»-ի աղբյուրների՝ խոսքը հայերի և ադրբեջանցիների միջև բախումների մասին է, ՌԴ ոստիկանությունը, սակայն, պաշտոնապես չի մեկնաբանում այդ տեղեկությունը: