ТАСС-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների եռակողմ բանակցությունները։
Ըստ աղբյուրի՝ քննարկվել է զորքերի դեէսկալացիայի հարցը։ Այլ մանրամասներ հայտնի չեն։
Ի դեպ, հայկական կողմը պաշտոնապես այդպես որևէ հայտարարություն չտարածեց այս հանդիպման վերաբերյալ։
Հիշեցնենք, որ երեկ լուրեր տարածվեցին, որ այսօր սպասվում էր Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Հայկական կողմից մասնակցելու էր ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղական Արշակ Կարապետյանը և սահմանապահ զորքերի շտաբի պետ Արման Գասպարյանը, իսկ Ադրբեջանը ներկայացնելու էր Արտաքին հետախուզության պետ Օրհան Սուլթանովը։
Ներկա էր լինելու նաև խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովը։











