Մոսկվայում ապրող մեր սիրելի՛ հայրենակիցներ, մոտ 1000 տոննա ծիրանը կփչանա

8
Օգնե՛ք մեր հայրենակիցներին, գնացե՛ք «Ֆուդ սիթի» շուկայի կայանատեղի և գնե՛ք Հայաստանից բերված մրգերը: Այս մասին գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը․

«Կոչ Մոսկվայի մեր հայրենակիցներին
 
Մոսկվայում ապրող մեր սիրելի՛ հայրենակիցներ, քիչ առաջ ինձ զանգահարեցին Մոսկվա գյուղմթերք և առաջին հերթին ծիրան տեղափոխած մեր հայրենակիցները։

Մոսկվայի «Ֆուդ սիթի» մեծածախ առևտրի շուկան պատկանում է ադրբեջանցիներին ու վերջիններս թույլ չեն տալիս ծիրանով բեռնված մեր բեռնատարները մտնեն շուկա։ էս պահին մեր բեռնատարները շուկայի կայանատեղիում են և մոտ 1000 տոննա ծիրանը կփչանա։

Սիրելիներս, սա և պատերազմ է, որից պիտի միասնական դուրս գանք։
 
Օգնե՛ք մեր հայրենակիցներին, գնացե՛ք «Ֆուդ սիթի» շուկայի կայանատեղի և գնե՛ք Հայաստանից բերված մրգերը:

Սիրելի՛ մոսկվահայեր, միասնաբար ցույց տանք, որ ադրբեջանական որևէ սադրանք չի հաջողելու։
 
Շտապեք «Ֆուդ սիթի» շուկա, մեր հայրենակիցները սպասում են ձեզ»: