Մոսկվայում անընդունելի են համարում Միջազգային քրեական դատարանին միանալու Երևանի ծրագրերը․ փաշինյանական թիմը զգուշացրել է «ծայրահեղ բացասական հետևանքների մասին»․ ՌԴ ԱԳՆ

31
ՌԴ ԱԳՆ

Մոսկվայում անընդունելի են համարում Միջազգային քրեական դատարանի (Հաագայի դատարան) Հռոմեական կանոնադրությանը միանալու վերաբերյալ պաշտոնական Երեւանի ծրագրերը, որի իրավասությունը ՌԴ-ն չի ճանաչում, Ռուսաստանի ղեկավարության նկատմամբ այդ դատարանի վերջին անօրինական «հրամանի» ֆոնին, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ՌԴ ԱԳՆ աղբյուրը:

Հայաստանի Սահմանադրական դատարանը, ինչպես մարտի 24-ին հայտարարել է դրա նախագահ Արմեն Դիլանյանը, Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել ՄՔԴ-ի Հռոմեական կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունները: Նրա խոսքով՝ ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ ՍԴ որոշումից հետո Հռոմի կանոնադրությունը պետք է վավերացվի Հայաստանի խորհրդարանի կողմից՝ ուժի մեջ մտնելու համար։

«Մոսկվայում բացարձակապես անընդունելի են համարում Միջազգային քրեական դատարանի հռոմեական կանոնադրությանը միանալու վերաբերյալ պաշտոնական Երեւանի ծրագրերը՝ Ռուսաստանի ղեկավարության նկատմամբ վերջերս ՄՔԴ-ի անօրինական եւ իրավաբանորեն անպիտան «օրդերների» ֆոնին։ Հայ գործընկերները նախազգուշացվել են Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների համար իրենց հնարավոր քայլերի ծայրահեղ բացասական հետևանքների մասին», – նշել է նա ։