Մոսկվայում հայերի վրա հարձակված ադրբեջանցիներին ձերբակալել են. Տեսանյութ

18

Infoteka24-ը հայտնում է, որ Մոսկվայում միայնակ հայերի վրա են հարձակվում ադրբեջանցիները: Իլհամ Ալիևի շրջանակները 3 տեսանյութ են տարածել, թե ինչպես են ծեծում հայերին, կոտրում մեքենան:

Իսկ Ռուսաստանի հայերի միավորման անդամ Դավիթ Տոնոյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ ադրբեջանցիները դանակահարել են իր ծանոթին:

Այնուհետև ՕՄՕՆ-ի աշխատակիցները ձերբակալել են ավելի քան 50 ադրբեջանցիների: Տոնոյանի խոսքով, ՕՄՕՆ-ը եւ «Ռոսգվարդիան» ամբողջությամբ շրջափակել են Մոսկվայի Մարինոյի, Բրատիսլավսկայայի եւ Լյուբլինոյի շրջանները:

«Բոլոր ավտոմեքենաները ստուգում են, արդեն կան ձերբակալվածներ»,-նշել է նա:

 

 

[wpcc-iframe style=”border: none; overflow: hidden;” src=”https://www.facebook.com/plugins/video.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fsouzarmyanrossii%2Fvideos%2F1616979701793695%2F&show_text=0&width=267″ frameborder=”0″ scrolling=”no” width=”267″ height=”476″]