Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների բախումների հետևանքով բերման է ենթարկվել մոտ 1000 հայ, նրանցից մի քանիսը կալանավորվել են։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com–ի հետ զրույցում հայտնեցին Ռուսասատանի հայերի միության մոսկովյան գրասենյակին կից փաստաբանական ասոցիացիայից:
Բերման ենթարկվածների մի մասն ազատ է արձակվել արձանագրություն կազմելուց հետո, մի մասը ենթարկվել է վարչական տուգանքի՝ վճարելով որոշակի գումար, կալանավորված ՀՀ քաղաքացիները կալանքի տակ կմնան 2 ամիս ժամկետով՝ մինչև նախաքննության ավարտը:
Կալանավորված քաղաքացիները մեղադրվում են խուլիգանության, զենքի կամ այլ առարկաների գործադրմամբ հասարակական կարգը խախտելու համար:
Այս պահին հայերի մասնակցությամբ բախումների բոլոր մասնակիցների պաշտպանությամբ զբաղվում են ասոցիացիայի անդամ փաստաբանները:














