Մոսկվայից հայտնել են Հարավային Կովկասում տնտեսական և հաղորդակցության բոլոր ուղիների ապաշրջափակման հարցով առաջընթացի մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսեյ Զայցևը։
Հունիսի 3-ին Մոսկվայում կայացած տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցով ռուս-հայ-ադրբեջանական եռակողմ աշխատանքային խմբի նիստի, ինչպես նաև Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում ներկայացուցիչների միջև շփումների արդյունքներով որոշակի առաջընթաց է արձանագրվել, հաջողվել է կողմերի դիրքորոշումները տարբեր ասպեկտներով մոտեցնել տրասպորտային հաղորդակցության վերականգնման հարցում,- ասել է Զայցևը։
Զայցևը հայտնել է, որ «այժմ քննարկվում է ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցության բացումը տարածաշրջանում, որը համապատասխանում է Ադրբեջանի, Հայաստանի և նրանց հարեւանների շահերին։ Եթե կոնկրետ համաձայնություն ձեռք բերվի, աշխատանքային խմբի համանախագահները տեղեկատվություն կտրամադրեն»։











