Ռուսաստանը ողջունում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիեւի Մոսկվայում հանդիպելու ցանկությունը

22
Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Մոսկվայում հանդիպելու ցանկությունը։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Մենք տեսել ենք այդ հաղորդագրությունները։ Ողջունում ենք առաջնորդների հանդիպելու եւ խաղաղության հասնելու ցանկությունը»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի համապատասխան հարցին։

Ռուսաստանի մայրաքաղաքում հանդիպելու պատրաստակամության մասին առաջնորդները հայտնել էին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում։