Մոսկվան թուրք-ադրբեջանական զորավարժությունների վերաբերյալ դիրքորոշումը փոխանցել է Բաքվին

70
Ռուսաստանն իր դիրքորոշումը հայտնել է Բաքվին՝ կապված ադրբեջանա-թուրքական զորավարժությունների հետ: Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա խոսքով` ադրբեջանական կողմը ըմբռնումով է արձագանքել այս դիրքորոշմանը:
Զախարովան հավելեց, որ ձեռնպահ կմնա մեկնաբանությունից, բայց հստակեցրեց, որ Ռուսաստանի ԱԳՆ -ն մշտական կապի մեջ է ադրբեջանցի գործընկերների հետ: