Մոսկվան մեկնաբանել է, թե ինչ կհանգեցնի Բաքվի կողմից Ղարաբաղի կարգավիճակի քննարկումը մերժելը

6
Անդրեյ Ռուդենկո

Մոսկվան հույս ունի, որ Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի հատուկ կարգավիճակի քննարկումը մերժելը տարածաշրջանում հակամարտության նոր ալիք չի սադրի: Այս մասին լրագրողների հետ զրույցում, «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ, ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:

«Հույս ունենք, որ դա չի հանգեցնի նոր ալիքի»,-ասել է նա:

Հարցին, թե արդյոք ԼՂ կարգավիճակի մասին հարցը լուծելու որեւէ մոտավոր ժամկետ կա, դիվանագետը բացասական է պատասխանել:

«Ոչ, ժամկետներ չկան»,-ասել է Ռուդենկոն՝ հավելելով, որ կարգավիճակի հարցը շատ զգայուն է: