Ռուսաստանը պատարստ է Թուրքիային աջակցել հինգերորդ սերնդի կործանիչի ստեղծման հարցում

141

Մոսկվան բանակցություններ է վարում Անկարայի հետ՝ հինգերորդ սերնդի թուրքական կործանիչի ստեղծմանն աջակցելու շուրջ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը.

«Ռուսաստանը բազմիցս հայտնել է իր պատրաստակամությունը՝ աջակցելու Թուրքիայի Հանրապետությանը՝ հինգերորդ սերնդի կործանիչի ստեղծման հարցում: Առայժմ գտնվում ենք այս նախագծի շուրջ բանակցությունների փուլում», – ասել է Շուգաևը։