Մոսկվան եռակողմ հայտարարությունը մշակելիս չի ձգտել քաղաքական միավորներ հավաքել․ Լավրով

16
Սերգեյ Լավրով

Մոսկվան, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ եռակողմ հայտարարությունը մշակելիս չի ձգտել քաղաքական միավորներ հավաքել: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ոչ, մենք այդպիսի ձգտումներ չենք ունեցել»,-ասել է Լավրովը` պատասխանելով համապատասխան հարցին:

Նա ընդգծել է, որ Մոսկվան «փիլիսոփայորեն է նայում այն բանին, թե ինչպես են փորձում մեկնաբանել նոյեմբերի 9-ի համաձայնագիրը և դրան հասնելու գործում Ռուսաստանի դերը»: