Մոսկվան չի բացառում Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման անցկացումը

81
Մոսկվան չի բացառում Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման անցկացումը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Մենք շարունակում ենք համակարգված աշխատանքը բոլոր մակարդակներում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերը կյանքի կոչելու համար։ Առաջնորդները մշտական ​​կապի մեջ են։ Չենք բացառում անհրաժեշտություն առաջանալու դեպքում հանդիպման կազմակերպումը», – ասել է նա։