Մոնրեալում բացվել է Կոմիտաս վարդապետի հուշարձանը

8

Կանադայի Քվեբեկ նահանգի Մոնրեալ քաղաքում երեկ բացվել է Կոմիտաս վարդապետի հուշարձանը: Այս մասին տեղեկանում ենք Կանադայի «Հայ դատի» գրասենյակի ֆեյսբուքյան էջից:
 
«Հայ դատի» գրասենյակի հաղորդագրության մեջ նշվում է, որ հանճարի արձանի հեղինակը Մոնրեալում ապրող քանդակագործ Մկրտիչ Տարաքչյանն է:

«Հայ ժողովրդական երգի հայրը՝ Կոմիտասը, ֆիզիկապես վերապրեց 1915 թ-ի Հայոց ցեղասպանությունը, բայց հոգեբանական ցավին չդիմացավ»,- ասվում է քանդակի լուսանկարներին կից նկարագրության մեջ։