Մոմավառություն՝ Կարեն Վարդանյանի հիշատակին նվիրված

6

Այսօր Կասկադի վերին հատվածում ԱՏՁՄ աշխատակազմի ու վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունենում միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հիշատակին նվիրված մոմավառություն:

Միջոցառման ընթացքում պահվելու է իրավիճակով պայմանավորված կանոնակարգը։

Հիշեցնենք, որ Կարեն Վարդանյանի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 12-ին ժամը 17:30-ից Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 13-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրից: