Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Մոսկվա

17
Զոհրաբ ՄՆացականյան

Պաշտոնական Երևանը հաստատում է, որ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը վաղը՝ հոկտեմբերի 12-ին կժամանի Մոսկվա` նախապես պլանավորված այցով: Այս մասին ТАСС-ին ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:
«Այցի մասին հայտարարված է եղել դեռ նախորդ շաբաթ` նախքան եռակողմ հանդիպումը: Սա ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցն է Մոսկվա: Նա ժամանում է այս գիշեր: Մնացականյանն այժմ Երևանում է»,- ասել է դեսպանը: