Մնացականյանը հանդիպել է Պատրուշևի հետ

0
Մնացականյան-Պատրուշև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Մոսկվայում հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Կողմերը հաստատել են հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ բացառապես քաղաքական-դիվանագիտական ճաանապարհով կարգավորմանը, հաղորդում է ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

«ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Մոսկվայում հանդիպում է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Հանդիպումը կայացել Է Անդրկովկասում իրավիճակի կայունացմանն ուղղված՝ Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությունների իրականացման շրջանակում: Կողմերը հաստատել են իրենց հավատարմությունը Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով կարգավորելու հետագա ջանքերին»,- ասված է հաղորդագրության մեջ: