Միրզոյանն ուրախ է, որ Թուրքիայի իշխանությունները պատրաստ են բացել Հայաստանի հետ սահմանը

45

Արարատ Միրզոյանը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ուրախ է լսել Թուրքիայի բարձրագույն իշխանությունների կողմից հայտարարություններն այն մասին,որ իրենք պատրաստ են կարգավորել և դիվանագիտական հարաբերություններ հաստատել ՀՀ-ի հետ և բացել Հայաստան-Թուրքիա սահմանը։

Այնուհետև Միրզոյանը դժգոհել է․ «Թեև Թուրքիան շարունակաբար հայտարարում է, որ կարգավորման այս գործընթացը պետք է տեղի ունենա առանց որևէ նախապայմանի, այնուամենայնիվ, մենք պարբերաբար կապ ենք տեսնում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի և Հայաստան-Ադրբեջան գործընթացների միջև՝ կապ, որը Թուրքիայի իշխանություններն են փորձում գտնել կամ ընդգծում են յուրաքանչյուր առիթով։ Մենք չենք կարծում, որ սա կառուցողական է։ Կան որոշակի տարբերություններ այն առումով, որ մենք տարբեր պատկերացումներ ունենք տեմպի մասին»։