ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կալանավորումը մերժելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ բերված դատախազության բողոքը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Միհրան Պողոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Բազմաթիվ անգամ առիթ ենք ունեցել խոսելու, որ Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ թվով արդեն երկրորդ միջնորդությունն ապօրինի եւ անհիմն է, ինչն այսօր հաստատվեց վերաքննիչ քրեական դատարանի կողմից»











