Մինսկում բազմահազարանոց բողոքի ակցիա է սկսվել

5
Մինսկում եւ Բելառուսի այլ քաղաքներում բազմահազարանոց բողոքի ակցիա է սկսվել, հայտնում է TUT.by-ը:

Ցուցարարների շարասյուները շարժվել են Բելառուսի մայրաքաղաքի կենտրոն։ Մինսկի կենտրոնում բնակիչները սկսել են հավաքվել մի քանի տասնյակ եւ հարյուրավոր մարդկանց խմբերով դեռեւս առավոտյան ժամերին: Այնուհետև նրանք առաջ շարժվեցին դեպի Անկախության հրապարակ։ Վերջին տվյալներով՝ ցուցարարների բազմահազարանոց ամբոխը մոտեցել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նստավայրին։