Մինսկում բախումներ են․ կան բազմաթիվ բերման ենթարկվածներ

12
Մինսկում Անկախության հրապարակի տարածքում սկսվել են բախումները ցուցարարների ու ուժայինների միջև:

ՕՄՕՆ-ի մարտիկները ձեռնաշղթաներ են հագցնում ու ավտոզակերի մեջ մտցնում առավել ակտիվ ցուցարարներին: Առնվազն 100 մարդ է բերման ենթարկվել: Ցուցարարները բացականչում են «ամոʹթ» և «Լուկաշենկոյին կոխեʹք ավտոզակը»: Ոմանք փորձում են ոստիկանների ձեռքից ազատել ձերբակալվածներին, նրանք ճոճում են ոստիկանական միկրոավտոբուսներն ու գոռում՝ «բաʹց թողեք, բաʹց թողեք»: