Մինչ մարտական գործողություններ են ընթանում, թշնամին ՀՀ տարածքով Բաքու-Նախիջեւան-Սիրիա-Բաքու թռիչքներ է կատարում մեր երկնքով. Հետք

187

Թշնամի պետության ազգային ավիափոխադրողը՝ «AZAL» ավիաընկերությունը շատ ակտիվ թռիչքներ է իրականացնում Բաքու-Նախիջեւան-Բաքու ուղղությամբ՝ օգտագործելով Հայաստանի օդային տարածքը։ Մինչեւ այս պահը որեւէ տեղեկություն չկա հայկական կողմից ադրբեջանական ավիաօպերատորի մուտքը Հայաստան արգելելու մասին։ Գրում է Հետքը։

Նոյեմբերի 14-ից մինչ այս պահը «AZAL»-ը 18 անգամ օգտագործել է Հայաստանի երկինքը։

Այսօրվա վերջին չվերթը (համարը` J2 256) չնայած, ըստ էության, Նախիջեւան-Բաքու հետադարձ ուղղությամբ պիտի լիներ, flightradar24.com կայքից տեղեկանում ենք, որ «AZAL»-ի մարդատար «Airbus A320» ինքնաթիռը Նախիջեւանից նախ մեկնել է այլ ուղղությամբ։

4K-AZ84 ադրբեջանական գրանցումով օդանավը, որն այսօրվա ընթացքում կատարել է «AZAL»-ի Բաքու-Նախիջեւան-Բաքու բոլոր թռիչքները, վերջին՝ օրվա ընթացքում 6-րդ թռիչքի ընթացքում flightradar24.com-ի կողմից ֆիքսվել է Սիրիայի տարածքում Երեւանի ժամանակով 18։25-ի սահմաններում, իսկ արդեն 19։00-ի կողմերը վայրէջք կատարել Նախիջեւանում եւ այս պահին նորից ուղղություն է վերցրել դեպի Բաքու (տես ստորեւ)։