Մինչ ադրբեջանցիները բնապահպանական քողի տակ արդեն 32 ժամ է` փակել են Բերձորի միջանցքը և քիչ առաջ նաև դադարեցրել են Արցախի գազամատակարարումը (նշենք, որ գազի խողովակներն անցնում են Բերձորով), Հայաստանի օդը շարունակում է բաց մնալ նրանց համար։
Քիչ առաջ Գանձակից Նախիջևան ադրբեջանական օդանավ է թռել՝ հատելով Հայաստանի օդային սահմանը։ Այսինքն, թշնամին շրջափակում է Արցախը, իսկ Հայաստանի կառավարությունը զավթած անձինք շարունակում են բաց պահել Հայաստանի օդային տարածքը։












