Միլիցիա են ուղարկել իմ տուն, ես քացախ եմ խմել, որ մահանամ, չեմ մահացել․ Լճաշենցին՝ վարչապետին

12

Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքում է՝ համայնքի մանկապարտեզի նորոգման աշխատանքների ընթացքին ծանոթանալու համար։

Մանկապարտեզի շրջայցից հետո վարչապետին մոտեցավ մի կին, ով նշեց, որ իր իրավունքները խախտվել են։

Նա նշեց, որ 35 տարի Լճաշենի մանկապարտեզում որպես դաստիարակ է աշխատել, իսկ իր իրավունքները հիմա ոտնահարվում են. «Ընկեր Էմման մանկապարտեզի հաշվապահի հետ, ով գյուղապետի կինն է, ոտնահարում են իմ բոլոր իրավունքները, ես իրավունք չունեմ այս պարտեզում, հասել է էն պահը, որ միլիցիա են ուղարկել իմ տուն, ես քացախ եմ խմել, որ մահանամ, չեմ մահացել»։ Վարչապետն արձագանքեց. «տենց դրամատիկ պետք չեն», ինչին ի պատասխան կինը նշեց, որ դրամատիկ պատկերներ չեն. «սրան լուծում ա պետք»։

Վարչապետը նշեց, որ կհանձնարարի նրա հարցով զբաղվեն։