Միջնորդեցին, որ Մանվել Գրիգորյանի գործը կասեցնեն․ դատարանը հեռացավ խորհրդակցության

11
Մանվել Գրիգորյան
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվում է գենարալ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը։ Գրիգորյանը կրկին նիստին չի ներկայացել։
 
Այսօրվա նիստին Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը ներկայացրեց բժշկական փաստաթուղթ, որը փաստում է իր պաշտպանյալի անկողնային հարկադիր բուժման հանգամանքը։
 
«Մանվել Գրիգորյանի մոտ առկա է բացասական դինամիկա։ Կատարվել են շուրջ 10 հետազոտություններ, ներկայացնում եմ բժշկական փաստաթղթերը։ Փաստված են ծանր հիվանդությունները։ Ես կարծում եմ, որ նման ծանր հիվանդություններով պահանջվում է, որ կասեցվի գործը եւ անձը կարողանա որոշակի բժշկական գործողություններ իրականացնի»,- նշեց պաշտպանը։
 
Մեղադրող Վահե Դոլմազյանը միջնորդության վերաբերյալ նշեց, որ ներկայացված փաստաթղթերը չեն փաստում, որ, դրանցից ելնելով քրեական գործի վարույթը ենթակա է կասեցման։
 
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։