Այսօր ՀՀ ադրդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անդրադարձավ իր անվան շուրջ տարածվող այն լուրերին, թե պաշտոնանկությունից հետո պետք է զբաղեցնի ԱԱԾ-ի տնօրենի պաշտոնը.
«Կարծում եմ այն ուժերը, որոնք ստեղծեցին այդ միֆը, ես, իհարկե, չեմ ուզում, որ իմ ասածը որևէ հասարակական կազմակերպություն իր հասցեին քննադատություն ընդունի, այսինքն՝ եթե ես հիմա իրենց ասեմ՝ «սորոսականը» ո՞վ է, խնդրում են դա չընկալել, որ ես այդ ՀԿ-ին եմ վիրավորում կամ նրա աշխատակիցներին։ Բոլոր այն տականքները, որոնք այդ տեղեկությունը տարածել են, որոնք մինչև այսօր մեկ փաստ չեն հրապարակել, որ ես որևէ հասարակության հետ կապ եմ ունեցել կամ որևէ դեպքում դրամաշնորհ եմ ստացել: Մեկ փաստ չհրապարակելով՝ ստեղծեցին միֆ, որը նաև օտարերկրյա լրատվամիջոցները վերցրեցին և սկսեցին շարունակել, հենց այդ մարդիկ շատ լուրջ խնդիր են ունենալու հասարակությանը պատասխան տալու առոմով, որովհետև իրենց ստեղծած միֆը օգտագործեցին թշնամական ուժերը՝ Ադրբեջանի նախագահը»,- եզրափակեց նա:











