ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի կողմից առևանգված 2 հայ զինծառայողների վերաբերյալ Հայաստանի հայցը

121
ՄԻԵԴ

Հունիսի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մերժել է Հայաստանի պահանջը՝ Ադրբեջանի կառավարության դեմ միջանկյալ միջոցներ կիրառել Բաքվի կողմից առևանգված և կեղծ մեղադրանքներով՝ «ահաբեկչության, պետական սահմանն ապօրինի հատելու և այլ հանցագործությունների համար մեղադրվող» երկու զինծառայողների հարցով։ Այս մասին հայտնել են ադրբեջանական լրջավամիջոցները։

Երեկ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ավարտել ու ծանր հանցագործությունների դատարան է փոխանցել իր կողմից առևանգված բայց «դիվերսանտներ» ներկայացվող հայ զինծառայողներ Հարություն Հովագիմյանի և Կարեն Ղազարյանի գործը:

Նրանք մեդադրվում են «հրազենի մաքսանենգության, ահաբեկչության, ազգային, ռասայական, սոցիալական և կրոնական ատելություն հրահրելու Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու» հոդվածներով:

Հարություն Հովագիմյանն ու Կարեն Ղազարյանն անհետացել էին մայիս 26-ին՝ բեռնատար մեքենայով սնունդ ու ջուր մարտական հենակետեր փոխադրելու ժամանակ։ Դեպքի մասին պաշտոնապես առաջինը հայտնել էր ադրբեջանական կողմը՝ նրանց ներկայացնելով որպես դիվերսանտներ

Ըստ նրա՝ «հիմնվելով Ադրբեջանի կառավարության դիրքորոշման վրա՝ Եվրադատարանը մերժել է Հայաստանի դիմումը»։

Հայաստանը ՄԻԵԴ էր դիմել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (Կյանքի իրավունք) և 3-րդ (Խոշտանգումների արգելում) հոդվածների հիման վրա։