ՄԻԵԴ-ը Ադրբեջանին մեղավոր է ճանաչել բլոգեր Լապշինի դեմ մահափորձի համար․ Բաքուն կփոխհատուցի

16
Ալեքսանդր Լապշին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի իշխանությանը մեղավոր է ճանաչել իսրայելացի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի մահափորձի համար: Լապշինը այս մասին հայտնել է Facebook-ի իր էջում։

«Հաղթանակ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մեղավոր է ճանաչել Ադրբեջանի իշխանությանը Բաքվի բանտում իմ նկատմամբ մահափորձի ու դաժան կտտանքների կիրառման համար», – գրել է նա։

Բլոգերի խոսքով՝ Ադրբեջանին պարտավորեցրել են 30 000 եվրո փոխհատուցում վճարել։ Լապշինը լավ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել իր պաշտպանների թիմին։

«Իմ սիրելի փաստաբանները՝ Կարինա Մոսկալենկոն և Աննա Մարալյանը, սուպերմասնագետներ են, սիրում եմ ձեզ»- գրել է նա։