ՄԻԵԴ-ն այսօր որոշել է չկիրառել միջանկյալ միջոց, որ պահանջել էին ՀՀ ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը և երեք անդամները երկրի Սահմանադրությունում վերջին փոփոխությունների առնչությամբ:
Եվրադատարանը որոշել է մերժել դիմումը, քանի որ այն չի պարունակում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված որևէ առանցքային իրավունքի լուրջ ու անդառնալի վնաս հասցնելու վտանգ։











