ՄԻԵԴ-ը բավարարել է Գագիկ Խաչատրյանի դիմումը. Կառավարությունը պարտավոր է այն կատարել

9
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) hուլիսի 21-ին հրապարակել է իր որոշումը, որով բավարարել է ՀՀ ֆինանանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի դիմումը։

ՄԻԵԴ-ը պահանջել է ՀՀ կառավարությունից ապահովել Խաչատրյանի առողջական վիճակին համարժեք անհապաղ բուժում քաղաքացիական հիվանդանոցում, ներառյալ արտասահմանյան բժիշկների կողմից։ Այս մասին հայտնում է Խաչատրյանների փաստաբանական խումբ:

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2020 թվականի հուլիսի 21-ին որոշում է կայացրել Գագիկ Խաչատրյանի դիմումը բավարարելու մասին և ՀՀ կառավարությունից պահանջել է ապահովել, որ Գագիկ Խաչատրյանը ստանա համարժեք բուժօգնություն, որը համապատասխանում է իր առողջական վիճակին՝ իր ընտրած բուժաշխատողների կողմից»,- ասվում է հայտարարության մեջ։