ՄԻԵԴ-ը Ադրբեջանին մեղավոր է ճանաչել հայ գերուն խոշտանգելու և ապօրինի ազատազրկելու համար

32
ՄԻԵԴ
Այսօր Եվրոպական դատարանը հրապարակեց հերթական վճիռն ընդդեմ Ադրբեջանի՝ արձանագրելով, որ 2009-2011 թթ. Ադրբեջանը խոշտանգել և ապօրինի ազատությունից զրկել է Ա.Բադալյանին, ով մոլորվել էր և հայտնվել Ադրբեջանի տարածքում: Այս մասին գրել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Լիպարիտ Դրեմյանը։
Եվրոպական դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է Ա.Բադալյանին վճարել 30.000 եվրո, որպես ոչ նյութական վնասի հատուցում:
Հատկանշական է, որ այժմ էլ Ադրբեջանը շարունակում է խախտել իր տիրապետության տակ ներքո գտնվող հայ գերիների և քաղաքացիական անձանց իրավունքները: