Մի խումբ իրանցի բարձրաստիճան զինվորականներ են ժամանել Հայաստան. Armlur

85
Իրան

«Զվարթնոց» օդանավակայանի ArmLur.am-ի աղբյուրները հայտնում են, որ Իրանից Հայաստան են ժամանել բարձրաստիճան զինվորականներ: Ականատեսները ArmLur.am-ին փոխանցեցին, որ Թեհրանից Երևան են ժամանել մոտ 10 բարձրաստիճան զինվորականներ։

Ամենայն հավանականությամբ գեներալների Երևան ժամանումը կապված է հայ-ադրբեջանական սահմանային լարվածության հետ: Դժվար է ասել, թե կոնկրետ ինչ նպատակով կամ առաջարկով են հանդես գալու, բայց այն որ տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական լարվածությունը հուզում է նաև Իրանին` կասկածից վեր է։