Մի լռեք, մի կոծկեք իրականությունը, դրանով մասնակիցն եք դառնում ադրբեջնական հանցագործություններին. Մետաքսե Հակոբյան

31

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է.

Մի լռեք, մի կոծկեք իրականությունը, դրանով մասնակիցն եք դառնում ադրբեջնական հանցագործություններին: Ստեփանակերտը տոնական տրամադրությամբ դիմավորեց Գորիսից Ստեփանակերտ տեղափոխված 19 երեխայի: Արցախի ՄԻՊ-ի հաղորդմամբ ադրբեջանցիների սադրիչ գործողությունների հետևանքով մեքենայում իրարացում է առաջացել, որի հետևանքով երեխաներից մեկը ուշաթափվել է։ Այն, որ ՀՀ իշխանությունների դիրքորոշումը Արցախի ու Արցախում բնակվող հայերի վերաբերյալ ակնհայտ է(ազատվել Արցախից ու այստեղի հայերից) 2-րդ կարծիք ՉԿԱ, բայց որ Արցախի պայքարի արդյունքում էլ երեխաների անվտանգության տարրական պատասխանատվություն ՉԿԱ, մեղմ ասած, անբարո է…Ո՞վ է որոշել, ո՞վ է կազմակերպել այս սարսափը, ո՞վ է իրեն իրավունք վերապահել այսպիսի ստորացումների միջով անցկացնել երեխաներին… Պատասխանին սպասում եմ հանրային հարթակում Արայիկ Հարությունյան, Արցախի Հանրապետության դատախազություն: