Մի հումանիտար աղետից դուրս չեկած, մյուսի մեջ ենք ընկնում, շատ հոռի խաղաղության դարաշրջան եք բացել․ Անժելա Էլիբեգովա

142

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան այսօր խորհրդարանական լսումների ժամանակ մի շարք հարցեր Հայաստանի «արտաքին քաղաքականությունը որոշողներին»:

Ադրբեջանագետը նախ հետաքրքրվեց, թե ո՞րն է Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը Արցախի կարգավիճակի վերաբերյալ.

«Եթե մենք դիտարկում ենք միայն Արցախի անկախությունը և որևէ պարագայում չենք դիտարկում այն Ադրբեջանի կազմում, ապա ինչու՞ եք մոռացել դրա մասին զգուշացնել ձեր թիմակիցներին, որոնք անառողջ համառությամբ շարունակում են մեզ հակառակը համոզել, եթե ձեզ մոտ անվերապահ ցանկություն է առաջանում նման մտքեր արտահայտելու, լրագրողներին դրա մասին մի՛ պատմեք, գնացեք հոսղ ջրին պատմեք»,-ասաց Էլիբեգովան:

Նա նաև հետաքրքրվեց՝ հայ-թուրքական բանակցություններում նախապայմաններ կա՞ն, թե չկան. «Հայկական կողմը պնդում է, որ չկան, իսկ թուրք-ադրբեջանական տանդեմը հերթով-կարգով այդ նախապայմանները բարձրաձայնում է, եթե չկան նախապայմաններ, պատմեք, տեսնեք ի՞նչ եք դուք խոսում այդ բանակցությունների ժամանակ: Պատմեք որ այս մասին իմանան այն մարդիկ, որոնք ձեզ ձայն չեն տվել և չեն լիազորել ձեզ իրենց անունից խաղաղության դարաշրջան բացել, որովհետև նենց խաղաղության դարաշրջան եք բացել, որ մի հումանիտար աղետից դուրս չեկած, մյուսի մեջ ենք ընկնում, շատ հոռի խաղաղության դարաշրջան եք բացել»,-ասաց Էլիբեգովան:

Ադրբեջանագետը նաև հարց բարձրացրեց, թե ե՞րբ է Ադրբեջանը պատժվելու իր ռազմական հանցագործությունների համար.

«Ե՞րբ է Ադրբեջանը հայտարարվելու որպես ագրեսոր և ենթարկվի սանկցիաների, ե՞րբ է բարձրացվելու Արցախի դեօկուպացիայի հարցը, երբ եք պատրաստվում սա անել, եթե, իհարկե, մտադիր եք»,-ասաց Անժելա Էլիբեգովան: