Մհեր Գրիգորյանը կգլխավորի՞ սահմանազատման հանձնաժողովը․ փոխվարչապետի գրասենյակը լռում է

52
Մհեր Գրիգորյան
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովի նախագահի ամենահավանական թեկնածուն է: Այս տեղեկությունը պաշտոնապես դեռ հաստատված չէ, սակայն լուրերն ակտիվորեն շրջանառվում են մերձիշխանական շրջանակներում։
Sputnik Արմենիան Տավուշի գյուղերի, Տիգրանաշենի հանձնման և Ադրբեջանի հետ սահմանազատման վերաբերյալ հարցում է ուղարկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ և մինչ օրս պատասխան չի ստացել, թեև սահմանված 10 օրը լրացել է:
Ավելի վաղ Բաքուն առաջարկել էր, որ հանձնաժողովը գլխավորեն երկու երկրների փոխվարչապետները: