Մոսկվայում կայացել է Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը:
Ըստ հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում քննարկվող Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման թեմային:











