Մհեր Գրիգորյանը մեկնել է Մոսկվա․ կհանդիպի Ադրբեջանի փոխվարչապետի հետ

140
Մհեր Գրիգորյան

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կառավարության որոշմամբ երկօրյա այցով գործուղվել է Մոսկվա։ Այստեղ սպասվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջկառավարական եռակողմ հանձնաժողովի հերթական հանդիպումը։

Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։