Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ տրանսպորտային ապաշրջափակման հարցով կողմերին հաջողվել է կոնսենսուսի հասնել

152
Մհեր Գրիգորյան

Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի աշխատանքային խումբն արդյունավետ է, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Մհեր Գրիգորյանը։

Նրա խոսքով` կողմերին հաջողվել է կոնսենսուսի հասնել մի շարք հարցերի շուրջ, սակայն կան նաև տարաձայնություններ։ Նա նաև հավելել է, որ առաջիկայում կհամաձայնեցվի աշխատանքային խմբի հաջորդ հանդիպման օրը։